Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում, որի խնամքի վերաբերյալ խորհուրդները, ինչպես միշտ, պարզաբանում ենք դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանցի հետ:

 

Դեմքի և ձեռքերի խնամքի միջոցները իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում, սակայն ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը: Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, միշտ մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

 

Տարվա ցուրտ եղանակին կամ եղանակային տատանումների ժամանակ սառը ջրի հետ շփումից ձեռքերի մաշկը կոշտանում և ճաքճքում է: 

 

Պատճառն այն է, որ տարվա ցուրտ եղանակին կամ եղանակային տատանումների ժամանակ դանդաղում են օրգանիզմի կենսաբանական գործընթացներն ու նյութափոխանակությունը, նվազում է նաև ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիայի ակտիվությունը, որի պատճառով մաշկի բնական ճարպային շերտը բարակում է, իսկ ջերմային գործոնի հետևանքով եղջերաթաղանթը` հաստանում: Եթե օդի ջերմաստիճանի նվազումը պայմանավորված է եղանակային փոփոխություններով, ապա կարող եք հագնել բրդյա կամ կաշվե ձեռնոցներ: Ամեն անգամ ջրի հետ շփումից հետո անհրաժեշտ է ձեռքերին շատ բարակ շերտով քսուք քսել: Նշենք, որ որքան ջուրը կոշտ է, մաշկն այնքան շուտ է չորանում: Տնային աշխատանք կատարելիս ռետինե ձեռնոցներ հագեք, սակայն 10 րոպեից ոչ ավելի, հակառակ դեպքում դրանք ոչ թե կօգնեն, այլ կվնասեն. ձեռքերը սկսում են քրտնել և մաշկը չորանում է: Եթե ձեռնոցները երկար ժամանակով հագնելու անհրաժեշտություն կա, դրանց մեջ օսլա լցրեք: 

 

Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել տարբեր քսուքների օգնությամբ, որոնց բաղադրության մեջ մեծ քանակությամբ ճարպեր կան: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին: Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը:

 

Եղանակային փոփոխությունների ժամանակ ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի:

 

Սնուցումեվպաշտպանություն

 

Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

 

Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի ու անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:

 

Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը:


Քերած գազարին և ստացված հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քսեք ձեռքերին:

 

Կարտոֆիլից պատրաստված խյուսը հարթեցնում է մաշկը և օգնում մանր ճաքերի վերացմանը:

 

Երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից խյուս պատրաստեք` վրան ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Խյուսը տարածեք ձեռքերի վրա, պոլիէթիլենային թաղանթով փաթաթեք և բրդյա ձեռնոցներ հագեք: Պահեք մինչև սառչի, այնուհետև տաք ջրով հեռացրեք և սնուցող քսուք քսեք:

 

Կարելի է նաև կեղևը չհեռացրած կարտոֆիլը եփել, տրորել, ավելացնել 50 գ կաթ և մեկ թեյի գդալ ձեթ: Ձիթապտղի յուղը շատ արագ վերականգնում է ճաքճքված մաշկը: Այս միջոցի ազդեցությունն ավելի զգալի կլինի, եթե քնելուց առաջ նախապես ձեռքերը 2-3 րոպե պահեք ջրի մեջ:

 

Մի թափեք ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակամանրէային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի: 

 

Քսուքներ ու մաքրող միջոցներ կարելի է պատրաստել տնային պայմաններում:

 

Ձեռքերի ճաքճքված մաշկի արագ վերականգնմանն օգնում է հետևյալ բաղադրատոմսով պատրաստած մաքրող միջոցը. մեկ ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզան լեզվի և վաղենակի (ՍՈսպվՊցսՈ) չորացրած խոտաբույսերի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, 2 ժամ թրմեք, քամեք և խառնեք մեկ ճաշի գդալ գլիցերին: Ստացված հեղուկը օրը 2-3 անգամ քսեք ձեռքերին: Դրան կարելի է խառնել նաև մի քիչ սերուցքային կարագ:

 

Մաքրող քսուք` նախատեսված մաշկի բոլոր տեսակների համար:

 

2 թեյի գդալ սուրճի մրուրը 1 ձվի դեղնուցի հետ հարեք, ավելացրեք 2-3 կաթիլ վարդի կամ եղեսպակի յուղ, քսեք նախապես մշակված ձեռքերի մաշկին և մի քանի րոպե շրջանաձև շարժումներով մերսեք և ձեռքերը լվացեք տաք ջրով:

 

Եթե ձեռքերի վերնամաշկը անհարթ է (սագամաշկ), կարելի է առավոտյան և երեկոյան խոզանակով ու օճառափրփրով մաշկը թեթևակի մերսել: Ընդամենը մեկ շաբաթ անց արդյունքը կզգաք:

 

Կարելի է նաև հագնել բամբակե ձեռնոցներ, նախապես դրանք ծածկելով սնուցիչ քսուքի շերտով, թողնել մեկ-երկու ժամ, կամ` նույնիսկ ամբողջ գիշերը:

 

Տաք յուղային լոգանքները և մերսումը նույնպես բարենպաստ ազդեցություն են թողնում ոչ միայն ձեռքերի մաշկի, այլև տրամադրության վրա:

 

Մերսումը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում է մաշկի ամենախորը շերտերում խոնավության պահպանմանը, հանգստացնում է նյարդային համակարգը, հոգեկան աշխարհի վրա բարերար ազդեցություն է ունենում:

 

Ինքնամերսման դեպքում հիշեք, որ այն պետք է սկսել մատների ծայրից, աստիճանաբար հասնել դեպի ափերը և ավարտել ձեռքի երեսային մակերեսով: Աշխատեք վանել բոլոր այն մտքերը, որոնք առնչություն չունեն տվյալ պահի հետ, այլապես առօրյա կյանքի խնդիրներով պայմանավորված` հուզական լարվածությունը կարող է վերածվել մկանային լարվածության, որի հետևանքով կառաջանա մաշկի գերձգվածություն: Մատների և ափերի վրա կան բազմաթիվ կենսաբանական ակտիվ կետեր, որոնք պատասխանատու են ներքին օրգանների բնականոն աշխատանքի համար: Օրինակ, ցուցամատը տրորելով կարելի է ձերբազատվել վատ տրամադրությունից, իսկ մատնեմատը մերսելով` թուլացնել մագնիսական դաշտի բացասական ազդեցությունը: Ընդհանուր առմամբ ձեռքի բոլոր մասերի պարբերաբար մերսումը թույլ կտա զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը:

 

Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Դրանց հարդարումը պետք է վստահել միայն մասնագետի: Անհրաժեշտ է եղունգները հաճախակի մշակել խարտոցով և փափկեցնող քսուք քսել: Լավ արդյունք են տալիս հատուկ գելերը, որոնք նախատեսված են եղունգների արտաքին շերտի ամրացման համար: Եղունգների լաքը պաշտպանիչ շերտ է, որը պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:

 

Ձմռանը եղունգների շերտավորվելը և կոտրատվելը հաճախակի հանդիպող երևույթներ են: Պետք է ամրացնող միջոցներ օգտագործել, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել և մետաղե խարտոց չօգտագործել:

 

Որպեսզի եղունգները չշերտազատվեն` ընդունեք վիտամին A կամ այն պարունակող սննդամթերք: Հիշեք, որ արհեստական եղունգները վնասում են բնական եղունգներին:

 

Օրգանիզմի վերականգնողական գործընթացները, սովորաբար, տարիքի հետ դանդաղում են և մաշկի ամենախորը շերտերում խոնավությունը պակասում է, որը կարելի է կանխել միայն տարբեր միջամտություններով (իոնոֆորեզ, գերձայնային կամ լազերային բուժում), որոնց նպատակն է խոնավության պաշարներ հասցնել մաշկի ամենախոր շերտերին:

 

Գոյություն ունեն մաշկի երիտասարդացման տարբեր միջոցներ:

 

Պարաֆինը` որպես ձեռքերի մաշկի խնամքի միջոց

 

Ձեռքերի համար լայնորեն օգտագործվող (թերևս նաև ամենաարդյունավետ) միջոցը պարաֆինայինն է: Պարաֆինի շերտը կանխում է մաշկի մակերևույթից ջրի գոլորշիացումը և պահպանում է մաշկի խոնավությունը: Տաք պարաֆինի ազդեցության արդյունքում արյան շրջանառությունը լավանում է, ձեռքի հոդերի և մկանների ցավն ու լարվածությունը` վերանում: 

 

Կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող կոսմետոլոգիական միջոցներ

 

Մասնագետներն այն կարծիքին են, որ յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի քսուքներ, որոնց բաղադրության մեջ, բացի ավանդական խոնավացնող միջոցներից, կան նաև կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք խթանում են մաշկի վերականգնողական համակարգը: Այդ քսուքներն ավելի լավ է օգտագործել քնելուց առաջ, երբ օրգանիզմը պատրաստ է, այսպես կոչված, վերականգնողական ռեժիմի: Մասնագետները 40-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս օգտվել գեղեցկության սրահների կողմից առաջարկվող իոնոֆորեզ կոչվող մեթոդից, որի կիրառման դեպքում կենսաբանորեն ակտիվ նյութերը թափանցում են մաշկի ամենախոր շերտեր, նպաստում նյութափոխանակման գործընթացների բարելավմանը, խթանում բջիջների աճին, որն էլ հնարավորություն է տալիս պահպանելու ձեռքերի «երիտասարդությունն» ու գեղեցկությունը: Հարկ է նշել, որ այս միջամտությունը նպաստում է ոչ միայն վերնամաշկի երիտասարդացմանը, այլև կանխարգելում և բուժում է տարիքային պիգմենտացիան:

Հեղինակ. Սամվել Այվազյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գեղեցիկ ձեռքերի գաղտնիքը
Գեղեցիկ ձեռքերի գաղտնիքը

Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող...

Որպեսզի եղունգները չկոտրվեն. 168.am
Որպեսզի եղունգները չկոտրվեն. 168.am

Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է...

Որպեսզի եղունգներն ավելի առողջ ու ամուր լինեն. 168.am
Որպեսզի եղունգներն ավելի առողջ ու ամուր լինեն. 168.am

Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել...

Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am
Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում...

Եղունգները վերականգնելու արդյունավետ 5 մեթոդ.168.am
Եղունգները վերականգնելու արդյունավետ 5 մեթոդ.168.am

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները վնասվում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը...

Միջոց ձեռքերի պիգմենտային բծերի դեմ. 168.am
Միջոց ձեռքերի պիգմենտային բծերի դեմ. 168.am

Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է քսուկ, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն...

Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի շուրջ առաջ եկած ծղունգից. openblog.am
Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի շուրջ առաջ եկած ծղունգից. openblog.am

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը...

Ինչպես ամրացնել եղունգները. 1in.am
Ինչպես ամրացնել եղունգները. 1in.am

Եղունգներն ամրացնելու համար շատ ժամանակ պետք չէ: Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ...

Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am
Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am

Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է...

Առողջ և գեղեցիկ
Ինչպե՞ս պաշտպանել ձեռքերը ցրտից
Ինչպե՞ս պաշտպանել ձեռքերը ցրտից

Ցրտից մաշկը սկսում է չորանալ, խախտվում է նյութափոխանակությունը և մաշկի ամբողջականությունը...

Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am
Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am

Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների...

Ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն. 1in.am
Ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն...

Մազերի և եղունգների համար օգտակար մթերքներ. 1in.am
Մազերի և եղունգների համար օգտակար մթերքներ. 1in.am

Woman-talk.com-ը ներկայացնում է մազերի ու եղունգների համար օգտակար մթերքները...

Սնունդը և առողջությունը Մազերի խնամք
Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am
Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am

Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա...

Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am
Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am

Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ